Լրահոս

09.10.2019 15:56


Գյումրիում դպրոցի բակից գողացել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին

Գյումրիում դպրոցի բակից գողացել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ Սամվել Հ-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի բակում հայտնաբերվել է Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին:

Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 6-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ դպրոցից հափշտակել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին և մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար գողին կամ գողերին, մեկ օր անց դպրոցի տնտեսվարը բակում հայտնաբերել է կիսանդրին:

Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը