Աշխարհ

09.10.2019 22:20


ԱՄԷ-ում տիեզերագնաց դառնալ ցանկացողների մեկ երրորդը կանայք են

ԱՄԷ-ում տիեզերագնաց դառնալ ցանկացողների մեկ երրորդը կանայք են

Տիեզերագնաց դառնալ ցանկացողների կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տիեզերական գործակալությանը ներկայացված 4 հազար դիմումների երրորդ մասն ստացվել Է կանանցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ԱՄԷ-ի տիեզերական գործակալության տնօրեն Մուհամեդ ալ Ահբաբին:

«Հայտ Է ներկայացրել 4 հազար մարդ: Հետաքրքիր Է, որ դիմումների մեկ երրորդը կանանցից Է»,-հայտարարել Է նա: Տիեզերք թռչելու ցանկություն են հայտնում հիմնականում երիտասարդները, նշել Է ալ-Ահբաբին: Նա պատմել Է, որ ընտրված երկու թեկնածուները՝ Խազա ալ-Մանսուրին եւ Սուլթան ալ-Նեյյադին, անցել են հարցազրույցը, բուժզննումը եւ գիտական պատրաստության ստուգումը, որոնք անցկացրել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները:

Խազա ալ-Մանսուրին ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինի եւ ամերիկացի Նիկ Հեյգի հետ միասին Միջազգային տիեզերակայանից «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավ վերադարձել են հոկտեմբերի 3-ին: Ալ-Մանսուրին դարձել Է ԱՄԷ-ի՝ տիեզերք մեկնած առաջին քաղաքացին եւ առաջին արաբ տիեզերագնացը, որը եղել Է ՄՏԿ-ում:

Այս խորագրի վերջին նյութերը