Լրահոս

29.04.2010 16:25


Շևքեթ Շայդուլինը վահաբիզմի ֆինանսավորո՞ղ

Շևքեթ Շայդուլինը վահաբիզմի ֆինանսավորո՞ղ

Համացանցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Շևքեթ Շայդուլինի մասին հոդված էր տեղադրվել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ այն ժամանակ դեռևս Սվերդլովի երկաթուղիների տնօրեն Շևքեթ Շայդուլինի հեռավոր շրջապատում կարծիք կար, որ Մարս Շարաֆուլինը՝ Ուրալի ծայրահեղ մահմեդականների համայնքի ամենավառ ներկայացուցիչը, կապող օղակ է Շայդուլինի և ծայրահեղ մահմեդական կազմակերպությունների միջև, իսկ նրա ֆինանսական խարդախությունները երկաթուղու տնօրենի ներդրումն էին «մահմեդական քսակում» (В дальнем окружении начальника СвЖД считается, что Марс Шарафулин является «связующим звеном» между Шайдуллиным и радикально-исламистскими организациями а полученные им «откаты» являются своеобразным взносом начальника дороги в «исламистскую  кассу». Именно по этим причинам Марс Шарафулин никогда не был заметной фигурой в татарской общине Урала, а в последнее время официальные ортодоксальные мусульманские организации и старейшины татарской общины стараются максимально от него дистанцироваться

Մեկնաբանելով վերոնշյալ փաստը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Շևքեթ Շայդուլինը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է.

-Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել. ես երկաթուղային եմ, չնայած երկաթուղու տնօրեն լինելով՝ քաղաքականությունից դուրս չես լինի։ Ես ունեմ արմատական քաղաքականություն, որը հավանաբար ձևավորվել է ծնողներիս դաստիարակության, այն կյանքի մակարդակի շնորհիվ, որտեղ ես ծնվել և մեծացել եմ։ Վերջապես, կրոնի նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ հարգալից է եղել։ Ինտերնետն այնպիսի բան է, որտեղ կարելի է ամեն ինչ գրել, մյուս կողմից Դուք պետք է գնահատեք գործերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը