Քաղաքական

27.09.2019 11:22


ԱՄՆ-ում Փաշինյանի պատվին տրված ճաշկերույթի տոմսերի վաճառքի հասույթը շուրջ 160 000 դոլար է կազմել․ «Փաստ»

ԱՄՆ-ում Փաշինյանի պատվին տրված ճաշկերույթի տոմսերի վաճառքի հասույթը շուրջ 160 000 դոլար է կազմել․ «Փաստ»

«Օրերս «Փաստ» թերթն անդրադարձել էր ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի պատվին տրված մեծ ճաշկերույթին (գալա ընդունելություն)՝ նշելով, որ տոմսերը վաճառվել են 250 դոլարով։ Երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս թեմայով։

Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ, ճաշկերույթի մասնակցության համար վաճառվել է մոտ 650 տոմս, ինչից կարելի է եզրակացնել, որ տոմսերի վաճառքի հասույթը կազմել է շուրջ 160 000 դոլար։ Ըստ նույն աղբյուրի, ճաշկերույթի ընդհանուր հաշիվը, այսինքն՝ ողջ ծախսը հոգացել են երկու ամերիկահայ մեծահարուստ, որոնց անունը, սակայն, չի նշվում։

Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ նպատակների համար է հավաքվել նշված գումարը և ինչի վրա է ծախսվելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը