Քաղաքական

27.09.2019 10:54


Երևանում կայանալիք ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովին մնացել է չորս օր, իսկ անորոշությունները դեռևս շատ են. առանձին հանդիպումներ կկայանա՞ն. «Փաստ»

Երևանում կայանալիք ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովին մնացել է չորս օր, իսկ անորոշությունները դեռևս շատ են. առանձին հանդիպումներ կկայանա՞ն. «Փաստ»

«Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ հերթական գագաթաժողովը, որին, նախնական տեղեկությունների համաձայն, անդամ երկրների ղեկավարներից բացի, կմասնակցեն նաև Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։

Ի դեպ, դեռևս պաշտոնական մակարդակով հստակեցված չէ՝ տեղի կունենա՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպում, թե՞ ոչ։

Ավելին՝ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Պուտինը Երևանում կմնա ընդամենը 1-2 ժամ: Գագաթնաժողովին մնացել է ընդամենը 4 օր, իսկ անորոշությունները դեռևս շատ են:

«Փաստ» թերթը դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ ճշտելու շրջանառվող տեղեկություններն ու Վլադիմիր Պուտինի այցի գրաֆիկը:

Դեսպանատնից մեր թղթակցին պատասխանել են, որ «այս պահին որևէ բան ասել չենք կարող»:

Թերթը կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացել է նաև, որ առանձին հանդիպում չի նախատեսվում նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Այս տեղեկության իսկությունը, ինչպես նաև ԻԻՀ նախագահի այցի հետ կապված դետալները ճշտելու համար էլ դիմել ենք Հայաստանում այդ երկրի դեսպանատուն, որտեղից ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Մեծ հավանականությամբ ներկա կգտնվի, իսկ հանդիպումների մասով դեռևս ոչինչ ասել չենք կարող»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը