Աշխարհ

19.09.2019 19:37


Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել (տեսանյութ)

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել (տեսանյութ)

Ռուսաստանցի ըմբիշ Գաջիմուրադ Ռաշիդովի ու ազատ մարտի աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Գաջի Ալիևի (65 կգ) միջև մարտը Նուր-Սուլթանում (Ղազախստան) սկանդալով է ավարտվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Տեղեկության համաձայն` նախնական փուլում Ալիևը պարտվում էր Ռաշիդովին 2:3 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին նրան հաջողվել է ավարտել հնարքը, որի համար դատավորը նրան երկու միավոր է շնորհել։ Արդյունքում մարտն ավարտվել է 4:3 հաշվով` հօգուտ ադրբեջանցի մարտիկի։

Սակայն ռուս մարզիչները բողոքարկել էին մրցավարների որոշումը, ու տեսագրությունը վերանայելուց հետո հաղթանակը 4:2 հաշվով շնորհվել է Ռադիշոդին։

Նման որոշումից վրդովված Ալիևը հրաժարվել է լքել գորգը ու սկսել է վիճել դատավորի հետ։ Արդյունքում ըմբիշին հեռացրել են գորգից ադրբեջանական թիմի ներկայացուցիչների ու անվտանգության աշխատակիցների օգնությամբ։ Հետո էլ նա չի ցանկացել կանգնել իր մրցակցի ու մրցավարի կողքին պաշտոնական արդյունքը հայտարարելու ժամանակ։

Համացանցում արդեն կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ ադրբեջանցի մարտիկը չի համաձայնում ընդունել պարտությունը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը