Աշխարհ

19.09.2019 18:21


Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

Սեպտեմբերի 18-ին մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ զորքերի Աղստաֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, Ջաբրայիլի շրջանի Սոյուդլյու գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)։

Այս մասին այսօր ֆեյսբուքյան գրառում է արել նույն գյուղի բնակիչներից մեկը` նշելով, որ կորուստը ոչ մարտական է, սակայն մահվան պատճառները զինծառայողի ընտանիքին չեն հայտնել։ Աղբյուրը գրում է նաև, որ Հյուսեյնովը չորս օր կոմայի մեջ է եղել, իսկ երեկ մահացել է։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 28 կորստի մասին։

Հավելենք նաև՝ 2018թ. հոկտեմբերից հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի պահպանությունը ադրբեջանական կողմից բանակի փոխարեն իրականացնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը