Մեկնաբանություն

11.09.2019 14:54


Գաղտնալսված պետություն (տեսանյութ)

Գաղտնալսված պետություն (տեսանյութ)

Մեկ տարի առաջ, երբ դեռ հեղափոխական էյֆորիան երկինք էր հասնում, իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գերազանցում էր ամենապոպուլյար ռաբիս երգչի, պոպ–աստղի կամ Քիմ Քարդաշյանի «պոպի» վարկանիշը, մարդիկ չնկատեցին, որ մենք գլորվում ենք։ Բնականաբար, դեպի ներքև։

Մարդիկ չնկատեցին, որ շատ վտանգավոր երկու բան է տեղի ունեցել։ Գաղտնալսվել են մեր երկրի վարչապետը, ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ ղեկավարը։

Այս մարդկանց գաղտնալսման փաստն ու դրա հրապարակումն արդեն իսկ շատ վատ ազդակ էր պետական անվտանգության տեսանկյունից։

Երկրորդ վտանգավոր փաստն այն էր, որ այդ գաղտնալսումից պարզվեց, թե ինչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչ արժեն նրա հրապարակային խոսքերը քաղաքական վենդետտաներ չանելու, դատական իշխանության աշխատանքներին չխառնվելու և նոր Հայաստան կառուցելու մասին։

Գաղտնալսումը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, կա դատարանների վրա ճնշում և կա զանգովի արդարադատություն։ Այսինքն՝ կա պատվեր։ Այսինքն՝ Նիկոլը խաբել է։ Բայց քանի որ այդ խաբեությունը բացահայտվել էր էյֆորիայի փուլում և այն փուլում, երբ Նիկոլի դեմքն ավելի բարձր վարկանիշ ուներ, քան Քիմի հետույքը, ուստի մեր հանրության «հպարտ» ու պողոսային հատվածը հարց չտվեց նրան։

Փաշինյանին հարցեր տալու և պատասխաններ պահանջելու փոխարեն, մեր ժողովրդի էյֆորիայի տակ մնացած մասը լցվեց ընտրատեղամաս և «ժողովրդի» վարչապետի կոչով Երևանը հանձնեց կարգին Հայկոյին, որն էլ իր հերթին մայրաքաղաքը դարձրեց զիբիլանոց՝ բաց երկնքի տակ։

Հիմա ոմանք արդեն ուշքի են եկել ու հասկանում են, որ խնդիրը ոչ թե 2–րդ նախագահն է, այլ մեր երկրում խայտառակ մթնոլորտի հաստատումն ու ոչնչացման վտանգի առաջ կանգնած դատական համակարգը, բայց արդեն ահագին ավերածություններ են տեղի ունեցել։ Բայց դե ոչինչ։ Լավ է ուշ, քան երբեք։ Պետք է թույլ չտալ այս վիճակի խորացումը։ Կլիենտը դառնում է նյարդային ու անկանխատեսելի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը