Մեկնաբանություն

09.09.2019 12:55


Պետությունը՝ պոպուլիզմի և դիլետանտիզմի զոհ (տեսանյութ)

Պետությունը՝ պոպուլիզմի և դիլետանտիզմի զոհ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի համար ամենածանր բանը որոշում կայացնելն է։ Պատճառն այն է, որ պոպուլիստի համար գրեթե անհնար է որոշում կայացնելը։ Քանզի որոշում կայացնելու դեպքում, որպես կանոն, բոլորին չես կարող դուր գալ։ Իսկ դա պոպուլիստի համար քաղաքական մահ է։

Պոպուլիստը միշտ ձգտում է դուր գալ բոլորին։ Հասկանալի է, որ դա հնարավոր չէ։ Հենց դրա համար էլ Փաշինյանը որոշում չի կարողանում կայացնել։ Վախենում է։

Պոպուլիստի մյուս հատկանիշը պատասխանատվությունից խուսափելն է։ Մոտիվացիան նույնն է՝ հանկարծ դժգոհ մարդիկ չլինեն։

Պոպուլիստը պատասխանատվությունից խուսափում է նաև կառավարչական իմպոտենտության պատճառով։ Մարդը չգիտի, թե ինչ որոշում կայացնել ու դրա համար էլ խուսափում է պատասխանատվությունից։

Նման պատկեր կա Արցախի հարցում, երբ հայտարարվում է, որ լիազորություն չկա բանակցելու այդ հարցով ու թող ժողովուրդը որոշի։

Ամուլսարի հարցում էլ վարչապետը չի կարողանում որոշում կայացնել։ Այսօրվա «լայվը», կարծես, այդ որոշման կայացման մասին էր, բայց կրկին ամեն ինչ լղոզված է ու դեռ հայտնի չէ, թե մինչև ո՞ր կետը Փաշինյանը կպաշտպանի սեփական որոշումը և ո՞ր կետից հետ կքաշվի, եթե «ժողովուրդը» հույ–բույ անի։

Ի դեպ, Փաշինյանի պոպուլիզմը նաև մարդկային կյանքեր է խլում։ Ճանապարհներում իսկական սպանդ է սկսվել։ Վարորդներին դուր գալու համար պոպուլիստական քայլեր արվեցին, ու հիմա փողոցներում «բառդակ» է։

Մյուս բոլոր ոլորտներում էլ նույն պատկերն է։ Ամեն ինչ դարձել է պոպուլիզմի և դիլետանտիզմի զոհ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը