Մեկնաբանություն

05.09.2019 08:30


Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք` ինչի հետ գործ ունենք՝ ի դեմս «հայկական համաշխարհային խեղափոխության»

Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք` ինչի հետ գործ ունենք՝ ի դեմս «հայկական համաշխարհային խեղափոխության»

«Մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի»,-սա ասել է վարչապետի տիկին` «առաջին տիկնոջ» դերում ինքնահաստատված եւ այդ ամպլուայից ոչ մի կերպ դուրս չեկող Աննա Հակոբյանը՝ մեզ պարտադրված պատերազմում զոհված տղաների մասին։

«50 հոգի հաշմանդամ են, 50 հոգի էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք էդքան փող ծախսում»,-այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը`նկատի ունենալով հակառակորդի գնդակից վիրավորված, հաշմանդամ դարձած զինծառայողներին։

«Ժամանակին սխալ քարոզ եմ տարել` հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա՛ Արցախի հանրապետություն, կա Հայաստանի մարզ Արցախ»,-սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձի օրը ֆեյսբուքյան իր էջում սեւով սպիտակի վրա գրել է հավատավոր «խեղափոխական», ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը` թավշյա կոռուպցիայի «առաջին ծիծեռնակը»։

Մի քիչ «իջնենք»` անցնենք «խեղափոխականամերձ» շրջանակների տրամադրություններին։

«Արցախը համարում եմ Հայաստանի մարզ», «մեր դիրքորոշումն էլ հետեւյալն է` մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն` ստեղծեք Ձեր բանակը»,-ի լուր աշխարհի «բարձրաձայնում» է ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված իր «հերոսի» փրկությունը «թավշյա արդարադատության» հետ կապող` «ժողովրդի վարչապետի» ողորմածությանն ապավինող Զարուհի Մեժլումյանը։

«Ծամեք ձեր հերոսների կաշիները երանությամբ։ Չէ՞ որ նրանք հենց ձեզ համար են զոհվել։ Չէ՞ որ զոհվել են, որ հանգիստ քնեք։ Էլի՛ հերոսներ եք ուզում, չէ՞։ Ցանկալի ա 21 ը չբոլորած, ուսումն ու երազանքները կիսատ թողած, իսկ կյանքն էլ բգին կանգնած։ Ինչքան շատ կյանք ունենա` էդքան շատ կհերոսանա ու էդքան երկար կհիշվի։ Ծամեք ու ծափահարեք, ցիտեք, հպարտացեք, տնքացեք ու պրծեք։ Ազգ-բանակ-պահպանակ-լվացքի մեքենա-տուֆ»,-այսպիսի գրառում է արել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար, իշխող ՔՊԿ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի մտերմուհին` ադրբեջանցի «ընկերոջ» հետ Բաքվում «ֆռֆռալու» օրերին ադրբեջանական դրոշի մոտ նկարված բնությանն անհայտ «կապույտ մազերով» կենդանին` Ասյա Խաչատրյանը։

Սրան նախորդել էր ոչ պակաս «կրեաԾիվ» մեկ այլ արտահայտություն, որ այս կենդանին արել էր Ստեփանակերում «от ворот поворот» ստանալուց` մերժվելուց հետո. «Ձեր Հայու գենն էլ, կարելի-չկարելիներն էլ… Ինձ կարելի ա էն ամենն ինչն արգելված չի օրենքով: Ամեն ինչ: Տառացիորեն` ամեն ինչ: Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ, որոնք դուք ինչ որ պահի կփորձեք փաթատել վզիս» (տառասխալները եւ կետադրական սխալները մերը չեն` «հեղինակինն» են.-Լ.Պ.)։

«Ապրի Ասյան, ճիշտ է ասում, ես էլ ունեմ շատ լավ ընկերներ Ադրբեջանցի («մեծատառով ադրբեջանցի».-Լ.Պ.) որոնց շատ եմ սիրում եւ հույս ունեմ որ մի օր խաղաղ կապրենք իրար հետ ու հանգիստ ու ազատ կշփվենք առանց ոչ մեկի ատելության քարոզին»,-սա էլ վերը հիշատակված անսեռ արարածի` «տրանս կանանց, նաեւ լեսբի եւ բիսեքսուալ կանանց» հովանավոր Լարա Ահարոնյանի հոգու ճիչն է ՖԲ իր «տիրույթում»...

Էլ ի՞նչ է պետք, որ Նիկոլից (կամ «Նիկոլով») խփնվածները վերջապես բացեն աչքերը, հասկանան` ինչի հետ գործ ունեն՝ ի դեմս «Քաղպայմանագիր» կոչվող թարախապալարի, ինչ «կեղտի» մեջ են մեզ գցել` Նիկոլին իրենց ուսերի վրա բերելով իշխանության, ոնց են «փուռը տալիս» Հայաստան եւ Արցախ աշխարհը` շարունակելով պաշտպանել նրան, երդվել նրա անունով, փառաբանել եւ Աստծուն փառք տալ մեր եւ իրենց գլխին էս «զուլումը» բերելու համար։

Հ.Գ. Այսքանից հետո Արցախի նախկին վարչապետ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն ու իր կուսակցությունը «անվերապահ աջակցություն» են հայտնում Նիկոլին եւ իր քաղաքական աղանդին, առաջարկում իրենց`որպես Նիկոլի «մարզային փոխանորդներ», որոնց վրա կարող է հույս դնել, կարող է օգտագործել սորոսական «վերահսկիչ ջոկատների» միջոցով հայկական համաշխարհային «խեղափոխությունն» Արցախ արտահանելու իր ծրագրերում։

Եվ ամենաարտառոցն այն է, որ Արայիկ Հարությունյանը մենակ չէ այդ նկրտումներում։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը