Մեկնաբանություն

04.09.2019 13:06


Ինչով է հետաքրքիր Փաշինյանը հեղափոխության արտաքին փայատերերին

Ինչով է հետաքրքիր Փաշինյանը հեղափոխության արտաքին փայատերերին

Նիկոլ Փաշինյանը վախենում է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկած ճանապարհով գնալ արագացման ռեժիմով։ Նա, իր ոճին հավատարիմ, «այո» չի ասել Բոլթոնին, բայց «ոչ» էլ չի ասել։

Ամերիկյան վարչակազմի բազեական թևին «նոր» Հայաստանը հետաքրքիր է որպես հակաիրանական ու հակառուսական նախագիծ, բայց նրանք տեսնում են, որ Փաշինյանը գոնե այս պահին չի կարողանում կամ չի ուզում մինչև վերջ միանալ այդ ծրագրերին։ Տեսնում են, ու հիմա Նիկոլը նրանց պետք է մեկ հարցով՝ հեղափոխության արտահանում։

Նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցած հեղափոխության արտահանումը դրա արտաքին փայատերերը նախատեսում են երկու ուղղությամբ՝

1. Արցախ,

2. Ռուսաստան։

Դատելով ամենից՝ Փաշինյանն այս հարցում լիակատար փոխըմբռնման է հասել, քանզի դա բխում է իր անձնական շահերից։

Դրսի մոդերատորները շատ լավ հաշվել են, որ Փաշինյանին կարելի է օգտագործել՝ նրա էգոիստական ու մերկանտիլ շահերը առաջ մղելով։ Հաշվել են ու գործի լծել «թավշյա» առաջնորդին։

Նիկոլն այժմ հեղափոխության արտահանման գործիք է դարձել դրսի ձեռքերում։

Արցախի ուղղությամբ նա բաց տեքստով է խոսում այդ մասին։ Սորոսականների գործուղումն Արցախ ամբողջությամբ տեղավորվում է հեղափոխության արտահանման տրամաբանության մեջ։

Ինչ մնում է ՌԴ–ին, ապա Նիկոլը վախենում է ուղիղ խոսել այդ մասին, բայց ուշագրավն այն է, որ և՛ պաշտոնական Ստեփանակերտի, և՛ պաշտոնական Մոսկվայի հետ նա ամեն կերպ փչացնում է հարաբերություններն ու ՀՀ շահերի դեմ քայլեր անում՝ գերի դառնալով սեփական հիվանդագին պատկերացումներին ու դրսի մոդերատորների ցուցումներին։

Դրսում հաշվել են, որ եթե Փաշինյանը մինչև վերջ գնա Երևան–Ստեփանակերտ և Երևան–Մոսկվա հարաբերությունների վատացման ուղղությամբ, ապա ի վերջո նա, ուզի թե չուզի, իր «այո»–ն կասի Բոլթոնի պլանին՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ թուրք–ադրբեջանական դուետի և ՆԱՏՕ–ի առաջխաղացման գործընթացում։

Թե ինչով է ավարտվելու այս ամենը, պարզ կդառնա շատ մոտ ապագայում։ Համենայնդեպս լավ հոտ չի գալիս։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Նիկոլ Փաշինյանից պետբյուջեի հաշվին ֆինանսավորում ստացած և Արցախ գործուղված Շվոնդեր–Դանիելը ՖԲ–ում որոշել է «շուլուխ» անել՝ Պուտինին բանտում պահելու թեմայով։

«Թավշյա» տղաներն ու աղջիկները և նրանց հավասարեցված անորոշ սեռի շրջանակները որոշել են արջի «հանգամանքների» հետ խաղալ՝ զոհասեղանին դնելով Հայաստանի ու Արցախի ապագան։

Այս խորագրի վերջին նյութերը