Մեկնաբանություն

29.08.2019 15:00


«Իմ քայլը» քայքայվեց ցիանիդի ազդեցության տակ

«Իմ քայլը» քայքայվեց ցիանիդի ազդեցության տակ

Նիկոլ Փաշինյանի կառավարման սկզբունքներն արդեն հայտնի են։ Նա չի սիրում պատասխանատվություն վերցնել ու չի կարողանում որոշում կայացնել։

Փաշինյանը պոպուլիստ է, իսկ դա նշանակում է, որ նա ձգտում է բոլորին դուր գալ։ Օրինակ՝ Արցախի հարցում նրա պոպուլիզմը միջազգային մասշտաբի է հասել։ Փաշինյանն ասում է, որ լուծումը պետք է բավարարի Երևանին, Ստեփանակերտին ու Բաքվին։ Դա դասական պոպուլիզմ է ու դատարկաբանություն, քանզի բնության մեջ չկա լուծում, որը կբավարարի երեք կողմին էլ։

Պոպուլիզմ կուզենար Փաշինյանը կիրառել նաև Ամուլսարի հարցում, բայց դա հնարավոր չէ։ Նա նոր է հասկացել, որ սխալվել է, բայց եղածը եղել է, ու հիմա նա վախենում է որոշում կայացնել։ Պոպուլիստ Նիկոլը մնացել է «Ժողովուրդն է որոշելու» դեմագոգիկ բանաձևի ազդեցության տակ։ Նա կուզենար ուժ կիրառել, բայց ռիսկ չի անում, քանզի իր հեղափոխական կուսությունից կզրկվի։

Վարչապետ Փաշինյանը հասկանում է, թե ինչ հետևանքներ է ունենալու հանքի հետ կապված ընտրովի վերաբերմունքը։ Հասկանում է, բայց ռիսկ ու նաև այդքան խելք չունի, որ քայլ անի։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում, քանզի Ամուլսարի հարցը հարվածել է իրեն նաև քաղաքական իմաստով ու լուրջ վտանգներ ստեղծել վարչապետական աթոռի համար։

Բանն այն է, որ անլեզու ու կոճակ սեղմող խորհրդարանական մեծամասնությունը ճաքեր է տվել։ Պատճառն Ամուլսարն է։ Մի մասը կողմ է հանքի շահագործմանը, մյուս մասը՝ դեմ, երրորդները դեռ չեն կողմնորոշվել։ Նիկոլին իր թիմակիցները թողել են սարում ու հետ քաշվել։

«Իմ քայլը», փաստորեն, քայքայվեց հանքարդյունաբերության մեջ օգտագործվող ցիանիդի ազդեցության տակ։ Ցիանիդը դեռ չի կիրառվել, բայց խմբակցությունն արդեն գույնզգույն է դարձել ու բազմավեկտոր։

«Իմ քայլի» արտաքին փայատերերը ուղիղ տեքստով հասկացրեցին Փաշինյանին, որ նրա 88–հոգանոց խմբակցությունից կարող են ահագին պոկել։ Ամուլսարը նրանց համար առիթ էր՝ Փաշինյանին պատին դեմ տալու և նրանից որոշ բաներ պոկելու համար (սորոսականների մուտքը Արցախ ՀՀ պետբյուջեի հաշվին ապահովելն այդ շարքից է)։

Փաշինյանը հիմա հնձում է այն, ինչ ցանել էր։ Իսկ ցանել էր նա պառակտում, ամենաթողություն, ամբոխավարություն, պոպուլիզմ և դավաճանություն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը