Տնտեսական

04.07.2019 14:30


«10-15 տարի առաջ լվացքի մեքենաներն այդքան շատ չէին օգտագործվում». նախարարը՝ Սևանի աղտոտման մասին (տեսանյութ)

«10-15 տարի առաջ լվացքի մեքենաներն այդքան շատ չէին օգտագործվում». նախարարը՝ Սևանի աղտոտման մասին (տեսանյութ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևանի վիճակին: Նա Սևանի ջրի մակարդակի իջեցման ու աղտոտման մասին խոսելիս նշել է, որ պատճառներն են կեղտաջրերի հոսքը, անտառային ափամերձ տարածքները պետք է մաքրվեն, ռեստորաններից, հյուրանոցներից մեծ քանակի աղտոտում է լինում, նաև բնակչության կողմից է էականորեն ավելացել աղտոտումը:

«10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ և այլն, այդքան շատ չէին օգտագործվում, մեծ քանակությամբ քիմիական նյութեր են լրացուցիչ լցվում, բացի դրանից՝ ջերմաստիճանը, հունիսը աշխարհում երբևիցե ամենաբարձր ջերմաստիճանով ամիսը հայտարարվեց, մայիսին Սևանում կոնկրետ տեղումներ քիչ են եղել»,- ասաց նա:

Մանրամասները՝ shantnews.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը