Մեկնաբանություն

27.06.2019 12:50


Արամ Սարգսյանը մեղադրեց Վազգեն Սարգսյանին Մեղրին հանձնելու ցանկության համար

Արամ Սարգսյանը մեղադրեց Վազգեն Սարգսյանին Մեղրին հանձնելու ցանկության համար

Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը բազմակի օգտագործման հաճախորդ է։ Ցածրակարգ հաճախորդ։

Արամ Սարգսյանի ցածրակարգությունն է պատճառը, որ նախկին իշխանությունների հաճախորդաց հարեմում մշտապես պարտվում էր իր մրցակիցներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։

Արամը չունի Նիկոլի արտիստիզմը, գեղցիական շուստրիությունը, ճղճղան ձայնը, էժանագին հնարքների դիմելու կարողությունը և զոռբայությունը։ Չունի, դրա համար էլ ինքը միշտ հավակնել է «Երկրորդ պլանի լավագույն հաճախորդ» մրցանակին։

Հիմա Փաշինյանը դարձել է վարչապետ, և Արամը փորձում է արդեն իր երբեմնի ներտեսակային մրցակցի մոտ հաճախորդ աշխատել։ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատողի ելույթներից անմիջապես կարելի է կռահել, թե արդյոք նա կարողացե՞լ է գործ կպցնել, թե՞ դեռ պայմանավորվածություններ ձեռք բերելու հոգեմաշ փուլի մեջ է։

Դատելով ամենից՝ նորաթուխ հաճախորդ դառնալու գործարքը ստացվել է։ Գնի մասին դժվար է ասել, բայց, ըստ ամենայնի, Արամը բավարարվել է փոքրիկ «վիտամիններով»։ Ոչ ավելին։ Հատկապես որ տնտեսական հեղափոխությունը որևէ դրական արդյունք չի տալիս, ու Փաշինյանը չի կարող շատ երես տալ իր երբեմնի կոլեգային։

Արամին հաճախորդացրել են և ուղարկել ստուգարքի՝ «Ազատություն» ռադիոկայան։

Արամն՝ ընդդեմ Վազգեն Սարգսյանի

Ընդամենը շաբաթներ առաջ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը հարգելու կոչ անող, Արցախի նախագահների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը դրական գնահատող և նույն այդ նախագահներին մերժելը սխալ համարող Արամն «Ազատության» եթերում խախտում էր Քոչարյանի անմեղության կանխավարկածն ու բառերի արտաթորանք կազմակերպում հեռուստատաղավարում։

Ստաժավոր հաճախորդ Արամը ճիշտ է որսացել քայլարած իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի սրտի ուզածն ու իրականացվող քաղաքականության ուղղությունը։ Որսացել է ճիշտ, բայց կատարողական վարպետությունն, ինչպես միշտ, կաղում է։ Խոսքը հակառուսական ու հակաքոչարյանական քարոզ տանելու մասին է։

Արամ Սարգսյանը Քոչարյանին ու Կրեմլին տարատեսակ մեղադրանքներ ներկայացրեց։ Մասնավորապես, նա կրկնեց «Իմ քայլը» խմբակցության տխրահռչակ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին, ով հղում անելով Լիտվինենկոյին՝ «Հոկտեմբերի 27»–ի կազմակերպման համար մեղադրում էր Կրեմլին։

Արամն իր հաճախորդական առաքելությունն իրականացնելիս այնքան հեռու գնաց, որ փրփուրը բերանին մեղադրեց... եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, այն էլ՝ Մեղրին հանձնել ցանկանալու մեջ։

Դատե՛ք ինքներդ. Արամ Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանում միշտ պաշտպանում է այն գործիչներին, որոնք թուրք–ադրբեջանական շահերն են սպասարկում։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սույն հաճախորդի ասածները տրամաբանական չեն, և աբսուրդ է կարծելը, որ Կրեմլն ամեն ինչ անում է, որպեսզի ոչ թե Ռուսաստանի, այլ թուրք–ադրբեջանական շահերն առաջ մղի (սա Արամի մտքի փայլատակումն էր), բայց դե, այդ գեղցուց այլ բան չէր էլ սպասվում։ Տվյալ դեպքում մեզ այլ բան է հետաքրքրում։

Եթե Արամի կարծիքով Մոսկվան միշտ աջակցում է Հայաստանի այն քաղաքական գործիչներին, ովքեր Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման կողմնակից են (Արամն այդ մարդկանց «5–րդ շարասյուն» է անվանում), ապա նա, կամա թե ակամա, 5–րդ շարասյան առաջնորդ է համարում իր սպանված եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, քանզի հենց վերջինս է Հայաստանում եղել ՌԴ–ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից թիվ մեկ պետական գործիչը։

Եթե Արամ Սարգսյանը համոզված է, որ Կրեմլը Հայաստանում աջակցում է, այսպես կոչված, ռուսամետներին, որպեսզի նրանց միջոցով հանձնի Մեղրին և ապահովի Թուրքիայի ցամաքային կապը միջինասիական երկրների հետ, ապա նա Մեղրին հանձնելու ցանկության համար մեղադրում է Վազգեն Սարգսյանին։ Կրկնենք՝ քանզի Վազգենը Հայաստանի թիվ մեկ ռուսամետ գործիչն է եղել։

Նիկոլի հաճախորդ Արամն այնքան է ոգևորված իր նոր դերով, որ անհեթեթությունների շարք հրամցրեց «Ազատությունով»։ Ըստ նրա՝ Մեղրիի հանձնման պլանին 1999–ին դեմ են եղել ինքը, Վաղարշակ Հարությունյանը և... Հեյդար Ալիևը։ Այսինքն, ստացվում է, որ Հեյդարն Ադրբեջանի դավաճանն է կամ առնվազն հիմար է։ Իրականությունն այն է, որ հիմար են բոլոր նրանք, ովքեր հավատում են Մեղրին հանձնելու հեքիաթներին։ Հիմար են նաև Արամ Սարգսյանի պես հոգնած հաճախորդին օգտագործողները, քանզի սրա խոսքը հակառակ էֆեկտն է տալիս։

Ամփոփելով «թավշյա» հաճախորդ Արամ Սարգսյանի թեման՝ դրա տերերին խորհուրդ ենք տալիս էդ դավալեցի արևմտամետիստին գոնե խելքին մոտ կոդեր հուշել ու միայն դրանից հետո բաց թողնել եթեր, որպեսզի նա ախմախության համաշխարհային մրցույթում անմրցակից չմնա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը