Ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա արտահերթ նիստում հայտարարել է, որ այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն:
«Թող սեղաններն ու բազկաթոռները ճանկռտեն, բայց ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարությունը անելիք չունեն, թող գնան գտնեն այլ անելիք, այլ առաքելություն: Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և շարունակվելու է այս պահանջով»,-նշել է նա:
Հիշատակելով «Կովկասի գերուհին» ֆիլմը, երբ նշվում է, որ հերոսուհին՝ Նինան, կարող է բողոքել, կարող է սպառնալ, որ կդիմի դատախազություն՝ Փաշինյանն ընդգծել է.
«Սա քաղաքական որոշում է, այո´, մի շաբաթ այս կողմ կամ այն կողմ, կիրագործվի, որևէ մեկը չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»:

7or.am