ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը
Հայաստանի արտգործնախարարությունում, ըստ էության, չեն հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:
«Ազատության» հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Զասի թեկնածությունն, արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանեց․ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկբզունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսը ներկայացնող թեկնածության քննարկման մասին երեկ հաղորդել է մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով դաշինքի անդամ երեք երկրներում դիվանագիտական իր աղբյուներին, ըստ որոնց, գալիք երեք տարիներին, ամենայն հավանականությամբ, Ստանիսլավ Զասն է զբաղեցնելու կազմակերպության գլխավոր քարտուղարի աթոռը:
Միևնույն ժամանակ «Կոմերսնտ»-ը գրում է, որ հարցն իր վերջնական լուծումը կստանա Աստանայում՝ նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:
Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:
Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից: