Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք (տեսանյութ, լրացված)
Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջին տարիքի տղամարդ է եղել և, ամենայն հավանականությամբ, սոցիալական և առողջական խնդիրներ է ունեցել: Ավինյանի խոսքով, քաղաքացուն արդեն տեղափոխել են ԱԱԾ:
Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
***
43–ամյա տղամարդը ձեռքին նռնակով փորձել է մուտք գործել Կառավարության շենք ինքնապայթեցման նպատակով, սակայն, վնասազերծվել է Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«43–ամյա տղամարդը բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,–ասաց Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ սույն հոդվածը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

7or.am