Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 311 (Կաշառք ստանալը) հոդվածով, «Ազատության»-ն ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։
Բատիկյանի փոխանցմամբ, Մայրապետյանը մեղքը չի ընդունում։
«Ազատության» հարցին, թե այս գործը կապ ունի՞ «Մարտ 1»-ի գործի հետ, փաստաբանն ասաց, որ ոչ։
Այս պահին դատարանը քննում է Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։
Հատուկ քննչական ծառայությունը գործարարին ձերբակալել է հոկտեմբերի 6-ին։
Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:
***
Գործարար Սամվել Մայրապետյանը քիչ առաջ 2 ամսով կալանավորվեց:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Աննա Մաթևոսյանը բավարարեց քննիչի միջնորդությունը և խափանման միջոցն ընտրեց կալանքը:
Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց