Հայկ Մարության․ «Հայաստանում այսօր շատ պարզ իրավիճակ է. կան սպիտակ ուժեր և սև ուժեր» (տեսանյութ)
«Իմ Քայլը» դրամահավաք-երեկոյի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է․
«Մենք ապրում ենք շատ հետաքրքիր պատմական ժամանակներում: 25 տարի անց մենք ներկա ենք լինելու ազատ արդար ընտրությունների: Հայաստանում այսօր շատ պարզ իրավիճակ է. կան սպիտակ ուժեր և սև ուժեր: Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություններ ունենանք, սև ուժերն են»:
Ուշագրավ է, որ ՔՊ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում տեղադրված այդ տեսանյութը կարճ ժամանակ անց հեռացվել է, սակայն այլ օգտատեր այն հասցրել են պահպանել իրենց մոտ, և այժմ դա է շրջանառվում սոցցանցում։
***
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ պարզաբանմամբ․
«Սիրելի ժողովուրդ,
Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։
Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։
Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։
Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։
Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»։

7or.am