Աշխարհ

04.11.2017 20:01


Daily Mail. Մխիթարյանն առաջիկա խաղում չի լինի ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում

Daily Mail. Մխիթարյանն առաջիկա խաղում չի լինի ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է գործող չեմպիոն «Չելսիին»:

«Daily Mail»-ը ներկայացրել է թիմերի հավանական կազմերը: Մանչեսթերցիների կազմից բացակայում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով, պարբերականի համաձայն, խաղը կսկսի պահեստայինների նստարանին:

«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը