Աշխարհ

03.11.2017 20:08


Վերջին տարիներին ահաբեկչության մեղադրանքով միայն Նյու Յորքում կալանավորվել է 8 ուզբեկ

Վերջին տարիներին ահաբեկչության  մեղադրանքով միայն Նյու Յորքում կալանավորվել է 8 ուզբեկ

Դաեշ ահաբեկչական խմբավորումն իր «Ալ Նաբա» շաբաթաթերթի միջոցով հայտնել է, որ Նյու Յորքում ահաբեկչություն իրականացրած 29- ամյա ազգությամբ ուզբեկ Սարֆուլո Սայիպովը հանդիսանում է խմբավորման զինվոր, սակայն որևէ այլ ապացույց չի տրամադրվել:

«Ամերիկայի Ձայն»-ի ուզբեկական ծառայության թղթակից Նավբախոր Իմամովան հարցազրույցում նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ ազգությամբ ուզբեկին մեղադրանքներ են առաջադրվել ամերիկյան իշխանությունների կողմից ահաբեկչության հետ կապված գործերի առնչությամբ:

«Միայն Նյու Յորքում ահաբեկչության գործունեության հետ կապված այս պահին կալանավորված են Ուզբեկստանից ժամանած 8 մարդ, սակայն սա առաջին դեպքն է, որ ազգությամբ ուզբեկը ահաբեկչական գործողություն է իրականացնում Միացյալ Նահանգներում: Մնացած բոլոր մեղադրվողները դատապարտվել կամ կասկածվում են Դաեշ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ»,- ասում է Իմամովան:

Իսկ Նյու Յորքում կազմակերպվել էր քայլերթ և մոմավառություն՝ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված: Մոմավառության միջոցառումը սկսվեց Մանհեթանի արևմտյան հատվածի այն վայրից, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչությունը:

«Կարծում եմ զոհերի ընտանիքների համար կարևոր է զգալ մեր աջակցությունը և հասկանալ, որ նրանք երբեք չեն մոռացվի: Կարևոր է նաև ցույց տալ, որ Նյու Յորքը չափազանց ուժեղ է: Մենք միասնական ենք ուուժեղ»,- ասում է նյույորքցի ուսանող Հարի Քասենը:

«Մենք ուժեղ ենք: Շատ ողբերգալի դեպք է տեղի ունեցել, բայց մենք միասնաբար կհաղթահարենք այս ամենը: Խոհեմություն, սեր ու ուժ բոլորիս»,- նշում է Կաիֆոռնիայից ժամանած Սառա Սթեֆենսը:

Հիշեցնենք, որ օրերս Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում եղան զոհեր և վիրավորներ: Ոստիկանությունը վնասազերծեց ահաբեկչին՝ վերջինիս տեղափոխելով հիվանդանոց: Այնտեղ կասկածյալը հայտարարեց, որ նա Դաեշ-ի անդամ է ու պահանջեց իր հիվանդասենյակում կախել խմբավորման դրոշը, պահանջը անշուշտ մերժվեց իշխանությունների կողմից:

Կիրակի Նյու Յորքում ծրագրած է անցկացնել մարաթոն, որին կմասնակցեն բազմաթիվ մարդիկ և շուրջ 50 հազար վազողներ: Քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հավելյալ անվտանգության միջոցներ է ձեռնարկելու ու կավելացնի փողոցներում ոստիկանների թիվը:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը