Աշխարհ

03.11.2017 15:56


Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Կողմերը քննարկել են շփման գծում անցկացվող մշտադիտարկումների արդյունքները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պն կայքը:

Կասպշիկը և Հասանովն անդրադարձել են նաև շփման գծում տիրող իրավիճակին, Արցախյան հակամարտության լուծմանն ուղղված քայլերին: Հանդիպումից այլ մանրամասներ առայժմ չեն տրամադրվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբների 24-ին Կասպշիկին ընդունել էր Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

ՊԲ հրամանատարը Կասպշիկին ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետների կիրառման մասին ապացույցներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը