Աշխարհ

03.11.2017 14:03


Ստամբուլը լքողների թիվն առաջին անգամ գերազանցել է վերադարձողների թվին

Ստամբուլը լքողների թիվն առաջին անգամ գերազանցել է վերադարձողների թվին

Թուրքիայի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը, պատմության մեջ առաջին անգամ միգրացիայի բացասական սալտո է գրանցել:

Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015-2016 թվականներին Ստամբուլից մեկնողների թիվը գերազանցել է վերադարձողների թվին: Խնդրո առարկա ժամանակահատվածում Ստամբուլից մեկնել է 440.889, վերադարձել՝ 369.582 մարդ: Այսպիսով բացասական սալտոն կազմել է 71.307:

Նշյալ ժամանակահատվածում Ստամբուլում 1000 բնակչի հաշվարկով բնակչությունը նվազել է 4.8%-ով, այն դեպքում երբ 2014-2015 թվականներին 3.5 % ավելացել է:

Նշենք, որ Ստամբուլի բնակչությունը կազմում է 14.8 մլն մարդ (2016 թվականի դեկտեմբերի դրությամբ):

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը