Աշխարհ

30.10.2017 19:33


Աղմկահարույց զարգացում․ Ջիգարխանյանի կինը վերցրել է փողերը և գաղտնի կերպով հեռացել Ռուսաստանից (տեսանյութ)

Աղմկահարույց զարգացում․ Ջիգարխանյանի կինը վերցրել է փողերը և գաղտնի կերպով հեռացել Ռուսաստանից (տեսանյութ)

Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդաշարին հայտնի է դարձել, որ 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ Վիտալինան, իր մոր և հոր հետ հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան գաղտնի կերպով հեռացել է Ռուսաստանից։

Թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նրանք կարող էին մեկնել Նյու Յորք, Թել Ավիվ կամ էլ հայրենիք՝ Կիև։

vesti.ru-ն հայտնում է, որ Վիտալինան, ով Ջիգարխանյանից փոքր է գրեթե 50 տարով, մեկնելուց առաջ բանկոմատ խոշոր չափի գումար է դրել։ Հրապարակված տեսանյութում երևացել է, որ նրա ձեռքին 5 հազարանոց թղթադրամների փաթեթներ կան։

Մանրամասները՝ տեսանյութերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը