Աշխարհ

27.10.2017 19:37


Կատալոնիայի խորհրդարանն անկախություն հռչակեց (տեսանյութ)

Կատալոնիայի խորհրդարանն անկախություն հռչակեց (տեսանյութ)

70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Կատալոնիայի շրջանային խորհրդարանը քիչ առաջ ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը: Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 135 է: Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը:

«Մենք հիմնում ենք Կատալոնական Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան երկիր՝ օրենքի գերակայությամբ»,-ասվում է փաստաթղթում, որն ընթերցել է խորհրդարանի խոսնակը:

Սպասվում է, որ այսօր Իսպանիայի սենատում տեղի կունենա հանրաքվե՝ կատալոնական շրջանում ուղղակի կառավարում մտցնելու հարցով:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը