Ծուռ հայելի

11.12.2010 10:50


11-12-2010

Հայտարարություն

Ձեզ պետք են շառաչուն ապտակ ստացածնե՞ր։ Դուք ցանկանում եք ձերբազատվել մրցակիցների՞ց։  Ուզում եք քաղաքապետի հացին վայի՞ս լինել։ Հոգ չէ, դիմեք մեզ և ամեն ինչ OK կլինի։

Պլաչիդո Դոմինգո

. . .

Հայտարարություն – 2

Դուք ցանկանում եք կյանքի կոչել վերը նշված հայտարարության մեջ առկա կետերը, բայց չգիտեք  թե որտեղով կարելի է տեղեկատվական արտահո՞սք կազմակերպել։ Հոգ չէ, դիմեք մեզ և ամեն ինչ OK կլինի։ Փոխշահավետ համագործակցությունը երաշխավորում ենք։

Մի խումբ նախկին լևոնականներ

. . .

Հուժկու համերգ

Էս հլա Դոմինգոն էր։ Դե պատկերացրեք, եթե Լուչանո Պավարոտին ողջ լիներ ու Երևանում ելույթ ունենար,  ապա ինչեր էր լինելու ...

. . .

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայրենակիցնե՛ր, մեր հետևողական պայքարի արդյունքում wikileaks–ը ստիպված հրապարակեց գաղտնի փաստաթղթերը, Օբաման բասկետբոլ խաղալիս պռոշը ճղեց, Պզոն բռնվեց, Եգիպտոսում շնաձուկը հարձակվեց զբոսաշրջիկների վրա, իսկ Պլաչիդո Դոմինգոն եկավ Հայաստան՝ այդտեղից բխող մեզ համար վաղուց կանխատեսելի հետևանքներով հանդերձ։

Եվ ուրեմն՝ մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի։ Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև ... տեսնենք ինչ խեր խաբար կգա Եղաիզար Այնթապցուց։

Այս խորագրի վերջին նյութերը