Աշխարհ

03.04.2017 16:09


Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյում․ կան զոհեր (լրացված, տեսանյութ, լուսանկար)

Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյում․ կան զոհեր (լրացված, տեսանյութ, լուսանկար)

Քիչ առաջ պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» կայարանում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, նախնական տվյալներով՝ զոհվել է 10, տուժել՝ 20 մարդ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ մեկից ավելի պայթյուն է եղել։

***

Իրավապահները ենթադրում են, որ կատարվածն ահաբեկչություն է։ Պայթյունը որոտացել է «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայանների միջև։ Տուժածներին տարհանում են ուղղաթիռներով։ Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 50 մարդ։ Սանկտ Պետերբուրգի մետրոյի բոլոր կայանները փակ են։

***

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին։ Կատարվածը նա քննարկել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի հետ։

***

Ինչպես հայտնի է դարձել «Ֆոնտանկային», «Պլոշչադ Վոսստանիյա» կայանում գործի չդրված պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Այժմ այն վնասազերծում են:

***

ՌԴ գլխավոր դատախազությունը կատարվածն ահաբեկչություն է որակել։

***

Ժամը 18.45-ին ստացված տեղեկատվության համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է 10 և տուժել՝ 38 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը