Կարծիք

23.03.2017 17:55


Քո Սերժն ումից մի փոքր վտանգ է տեսնում, կալանավորում է

Քո Սերժն ումից մի փոքր վտանգ է տեսնում, կալանավորում է

Լավ, էլի, ասեք՝ թող Սարոյան Սեյրանը ձայնը կտրի, ասա, ախր դու ո՞վ ես, ի՞նչ ես ներկայացնում, որ Սամվել Բաբայանի մասին գաղջ ես թափում: Նախ՝ առաջինը դու եթե, իհարկե, այս ազգի համար ինչ-որ բան արել ես, ինքդ պետք է բացասական վերաբերվեիր արցախյան հերոսին բռնելու, ծիծաղելու աստիճան գլխին սարքելու դեպքին, այլ ոչ թե նրան մեղադրեիր շեֆիդ աստվածացնելու համար:

Սարոյանն ասում է՝ Սամվել Բաբայանը «մուտիտ ա արել, սաղին խառնել են իրար»: Հա, քո կարճ ու անգրագետ խելքով՝ Սամվել Բաբայանն իր գլխին «սարքել» է տվել, որ «սաղին խառնի իրար», ինքն էլ մի տաս տարի բանտ նստի: Էդ քո Սերժն է սաղիս խառնել իրար, ումից մի փոքր վտանգ է տեսնում, վախկոտի պես կալանավորում է, որ հանկարծ մեկը չփորձվի իր վերարտադրության ճանապարհին հայտնվի, չխանգարի, «իգլան» գրպանը գցած դեմը դուրս չգա: Ախր, Սարոյա՛ն Սեյրան, դու ինչո՞ւ պետք է այդքան «աճեիր», որ քո անգրագիտությամբ Բաբայանին կամ Սեյրան Օհանյանին գրագիտություն սովորեցնեիր, արժեզրվկված բերանիցդ ինչ-որ բան թափեիր:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը