Աշխարհ

16.02.2017 22:35


Գիտնականները նախազգուշացրել են ԱՄՆ–ում սպասվող ավերիչ երկրաշարժի ու ցունամիի մասին

Գիտնականները նախազգուշացրել են ԱՄՆ–ում սպասվող ավերիչ երկրաշարժի ու ցունամիի մասին

Ամերիկացի երկրաբանների խումբը հայտարարել է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգին մոտ ժամանակներս ավերիչ երկրաշարժ է սպառնում։ Համապատասխան հոդվածը լույս է տեսել «Geophysical Research Letter»–ում։

Հայտնի է, որ այդ նահանգի հարավում գտնվող Սանտա–Բարբարա քաղաքում բեկվածք կա, որը, ըստ գիտնականների, կսկսի մեծանալ, ինչն էլ կհանգեցնի 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի։

Տարերային աղետի հետևանքով ողջ քաղաքը կարող է անցնել գետնի տակ։ Բեկվածքի մի մասն էլ օվկիանոսի տակ է գտնվում, ինչն էլ կարող է ավերիչ ցունամի առաջացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը