Աշխարհ

07.02.2017 15:35


«Օսկարի» անվանակարգերում առաջադրվածները՝ մեկ լուսանկարում (ֆոտոշարք)

«Օսկարի» անվանակարգերում առաջադրվածները՝ մեկ լուսանկարում (ֆոտոշարք)

Բոլոր նրանք, ում հաջողվել է արժանանալ «Academy Award» մրցանակին, փետրվարի 6–ին Բևեռլի Հիլզում հավաքվել են միասին՝ մեկ լուսանկարում։ Նրանք բոլորը կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակի անվանակարգերում առաջադրվածներ են։ Այս մասին հայտնում է «Тhe Daily Mail»-ը։

Քանի որ տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկին ընդամենը 3 շաբաթ է մնացել, նկարում արտահայտված են նաև հավաքվածների հուզմունքն ու լարվածությունը։

Իհարկե, նրանց բոլորին մեկ տեղում հավաքելը բավականին դժվար գործընթաց է եղել, սակայն, այնուամնայնիվ, տարբեր ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և կինոյի ստեղծման այլ մասնագետների հաջողվել է միասնաբար և միաժամանակ ասել «cheese»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը