Աշխարհ

07.02.2017 14:10


Յունկերն՝ Ալիևի հետ հանդիպումից առաջ. «Օրվա լավ մասն ավարտված է»

Յունկերն՝ Ալիևի հետ հանդիպումից առաջ. «Օրվա լավ մասն ավարտված է»

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը փետրվարի 6-ին Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններում առկա դժվարությունների մասին:

«Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում: Այժմ ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին, հետևաբար ինձ համար օրվա լավ մասն ավարտված է», –Յունկերի խոսքն է մեջբերում «Reuters»–ը։

Ալիևը մեկնել էր Բրյուսել՝ քննարկելու նոր գազատարի հարցը, որն ադրբեջանական գազը պետք է տեղափոխեր Ադրբեջան:

Հայտնի է, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Յունկերն ընդգծել է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը