Աշխարհ

02.02.2017 10:10


«American Airlines»–ն առաջին գրասենյակն է բացել Կուբայում

«American Airlines»–ն առաջին գրասենյակն է բացել Կուբայում

Ամերիկյան «American Airlines» ավիաընկերությունն իր առաջին գրասենյակն է բացել Կուբայում։ Այս մասին հայտնում է «El Nuevo Herald»–ը։

2 երկրների միջև ավիահաղորդագրությունը դադարեցվել էր 55 տարի առաջ և վերականգնվել է 2016–ի օգոստոսի 31–ին։

«American Airlines»–ը դարձել է ամերիկյան 3–րդ ավիաընկերությունը, որը վերականգնել է կանոնավոր ավիահաղորդակցությունը Կուբայի հետ 2016–ի սեպտեմբերին՝ սկսելով իրականացնել Մայամի–Սիենֆուեգոս և Մայամի–Օլգին չվերթները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը