Աշխարհ

19.01.2017 10:05


Հնդկաստանում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին

Հնդկաստանում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին

Հնդկաստանում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ։ «Times Of India»–ի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 25 մարդ, այդ թվում՝ 18 երեխա, ևս 50 հոգի ստացել է ծանր վնասվածքներ։ Միջադեպը տեղի է ունեցել հնդկական Ուտար Պրադեշ նահանգում՝ Էտահ շրջանում։

Ավտոբուսը երեխաներին դպրոց է փոխադրելիս եղել։ Ճանապարհին այն բախվել է կարտոֆիլով բարձված բեռնատարին։

Շրջանի վարչակազմն այդ օրը ցրտերի պատճառով հայտարարել էր երեքօրյա արձակուրդ։ Սակայն դպրոցը, որում սովորում էին մահացած և տուժած երեխաները, բաց է եղել հունվարի 19–ին։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

Ընթանում է դեպքի հետաքննություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը