Աշխարհ

19.01.2017 09:55


Ասանժը հրաժարվել է արտահանձնվել ԱՄՆ–ին

Ասանժը հրաժարվել է արտահանձնվել ԱՄՆ–ին

«WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները հայտարարել են, որ նա հրաժարվել է արտահանձնվել ԱՄՆ–ին ամերիկյան իշխանությունների կողմից իր նշած պայմանները չկատարելու պատճառով։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 28 տարով կրճատել է «WikiLeaks»-ին գաղտնի տեղեկություններ հաղորդած Բրեդլի (Չելսի) Մեննինգի ազատազրկման ժամկետը. նա ազատ կարձակվի 2017-ի մայիսի 17-ին՝ 2045-ի փոխարեն: Ներման խնդրանքով Օբամային դիմել էր ինչպես Մեննինգը, այնպես էլ Ջուլիան Ասանժը։ Վերջինը հայտարարել էր, որ պատրաստ է դրա դիմաց արտահանձնվել ԱՄՆ–ին։

«Կասկած չկա, որ նախագահ Օբաման այն չի արել, ինչին ձգտում էր Ասանժը։ Վերջինը հայտարարել էր, որ Չելսիին ընդհանրապես չպիտի հետևեն, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի», –հաղորդել է ԱՄՆ–ում «WikiLeaks»–ի ներկայացուցիչ Բարրի Պոլլակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը