Աշխարհ

12.01.2017 11:10


Սլովենացի լուսանկարիչը ոսկե մեդալ է ստացել Հայաստանի և Արցախի լուսանկարների համար

Սլովենացի լուսանկարիչը ոսկե մեդալ է ստացել Հայաստանի և Արցախի լուսանկարների համար

Սլովակիայում անցկացվող ամենամյա լուսանկարչական մրցույթի սև-սպիտակ լուսանկարների ազատ թեմայով բաժնի ոսկե մեդալակիր է դարձել Լիբոր Շպիմրը` Հայաստանում ու Արցախում կատարած լուսանկարների համար։

Մրցանակը ստանալուց հետո «Օրեր» ամսագրին և www.orer.eu-ին Լիբորն ասել է, որ այս մրցանակի համար խորապես շնորհակալ է ողջ հայ ժողովրդին ու մարդկանց, ովքեր հատկապես Արցախում աջակցել են իրեն լուսանկարելու այն, ինչ ներկայացվել է մրցույթին։ Լուսանկարիչը նաև հայտնել է, որ ցանկություն ունի իր ոսկե մեդալը փոխանցել Արցախ։

Հիշեցնենք, որ Լիբոր Շպիմրը նաև Հայաստանի ու Արցախի մասին փաստագրագրական երկու ֆիլմի հեղինակ է։

Այս խորագրի վերջին նյութերը