Աշխարհ

12.01.2017 11:00


Մեքսիկայի նախագահը հաստատել է՝ չի վճարելու «Թրամփի պատի» համար

Մեքսիկայի նախագահը հաստատել է՝ չի վճարելու «Թրամփի պատի» համար

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն նորից հայտարարել է, որ իր երկիրը չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու համար, որը նախաձեռնում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է «life.ru»-ն:

Նախօրեին Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հունվարի 20–ի երդմնակալությունից հոտ ծրագրում է սկսել շինարարությունը, ընդ որում՝ Մեքսիկայի հաշվին։ Հակառակ դեպքում Թրամփը խոստացել է արգելել ԱՄՆ–ում գտնվող ներգաղթյալների դրամական փոխանցումներն իրենց հայրենիք։

Մեքսիկայի ԱԳՆ տվյալներով՝ ԱՄՆ–ում ներկայումս համապատասխան փաստաթղթեր չունեցող մոտ 5,7 մլն մեքսիկացի ներգաղթյալ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը