Աշխարհ

10.01.2017 10:20


ԱՄԷ–ի նախագահը կոչ է արել անձրևի մասին համընդհանուր աղոթք կարդալ

ԱՄԷ–ի նախագահը կոչ է արել անձրևի մասին համընդհանուր աղոթք կարդալ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայան կոչ է արել անձրևի մասին համընդհանուր աղոթք կատարել, որը կայացել է հունվարի 10–ի առավոտյան։ Այս մասին հաղորդում է «The National»–ը։

Անձրևի մասին աղոթքն անցկացվել է երկրի բոլոր մզկիթներում։

Նշվում է, որ ԱՄԷ–ի ֆերմերները բողոքում են ջրի սուր անբավարարությունից, ինչի պատճառով էլ չեն կարողանում տնկել սերմերը։

Պարբերականի տվյալներով՝ ջրի անբավարարությունը, ըստ ֆերմերների, կապված է գլոբալ տաքացման հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը