Հունվարի 8–ի՝ լույս 9–ի գիշերը Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» 74–րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի ֆավորիտն է դարձել ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա–Լա–Լենդ» մյուզիքլը, որը ստացել է 7 մրցանակ 8 հայտարարված անվանակարգում։ Դրանց թվում էր նաև «Մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգը, որը բաժին է հասել դերասան Ռայան Գոսլինգին։ Իր ելույթի ընթացքում Ռայանը հուզիչ խոսքեր է ասել՝ շնորհակալություն հայտնելով ոչ միայն ֆիլմը ստեղծողներին, այլ նաև իր կնոջը՝ Եվա Մենդեսին՝ նշելով, որ հենց նրան է պարտական իր հաղթանակով. այս մասին հայտնում է «Elle»–ն։
«Մինչ ես երգում էի, պարում, նվագում էի դաշնամուր և անհավանական փորձ էի ձեռք բերում, իմ սիրելին մեծացնում էր մեր աղջկան, հղի էր 2–րդ երեխայով և փորձում էր օգնել եղբորը քաղցկեղի դեմ պայքարում։ Սիրելի՛ս, շնորհակալություն ամեն ինչի համար։ Ես կցանկանայի նվիրել այս հաղթանակը Խուան Կառլոս Մենդեսին»,– նշել է Ռայան Գոսլինգը։
Երեկոյի ընթացքում աննկատ չի մնացել նաև դերասանուհի Բլեք Լայվլիի ամուսինը՝ Ռայան Ռեյնոլդսը։ Մինչ Ռայան Գոսլինգը բեմում էր, Ռեյնոլդսը կրքոտ համբուրել է իր կողքին նստած Էնդրյու Գարֆիլդին՝ առաջացնելով կնոջ բուռն արձագանքը։
Մրցանակաբաշխության հիշարժան պահերից մեկն էլ դերասանուհի Մերիլ Սթրիփի ելույթն էր, ով իր խոսքում քննդատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
Եվ, իհարկե, «Ոսկե գլոբուս–2017» արարողության ամենասուր պահերից էր Բրեդ Փիթի հայտնվելը բեմի վրա, ում հանդիսատեսը և գործընկերները դիմավորել են բուռն և երկարատև ծափահարություններով։
«Ոսկե գլոբուս–2017»–ի ամենասուր պահերը (տեսանյութ)

7or.am