Աշխարհ

09.01.2017 13:10


Բրեդը Փիթը միայնակ է ներկայացել «Ոսկե գլոբուս–2017» մրցանակաբաշխությանը (լուսանկար)

Բրեդը Փիթը միայնակ է ներկայացել «Ոսկե գլոբուս–2017» մրցանակաբաշխությանը (լուսանկար)

«Ոսկե գլոբուս–2017» մրցանակաբաշխության ամենագեղեցիկ և հիշարժան պահերից մեկը Բրեդ Փիթի հաղթական հայտնությունն էր արաողությանը։ Դերասանը ժամանել էր Հոլիվուդ միայնակ, որպեսզի անձամբ ներկայացներ «Լուսնի լույսը» ֆիլմը, որի պրոդյուսերը հենց ինքն էր. այս մասին հայտնում է ELLE–ն։

Բրեդ Փիթի կարճ ելույթն իսկական ֆուրոր է առաջացրել հանդիսատեսի շարքերում. մի քանի րոպե դահլիճը հոտընկայս ծափահարել է Անջելինա Ջոլիի նախկին ամուսնուն։ Ակնհայտ էր, որ անգամ ինքը դերասանը զարմացած էր հանդիսատեսի նման արձագանքից։ Սակայն հենց այդ ջերմ վերաբերմունքը ցույց է տվել, թե ում կողմն է եղել հասարակությունը վերջերս տեղի ունեցած սկանդալային ամուսնալուծության ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը