Աշխարհ

01.01.2017 10:30


Ստամբուլի գիշերային ակումբում հարձակում է տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

Ստամբուլի գիշերային ակումբում հարձակում է տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում գտնվող «Ռեյնա» գիշերային ակումբում հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Միջազգային մամուլը նշում է, որ Թուրքիայի իշխանությունները տեղի լրատվամիջոցներին արգելել են միջադեպի մասին տեղեկատվություն հրապարակել՝ բացառությամբ պաշտոնական հաղորդագրությունների և հայտարարությունների:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ զոհվել է 39 մարդ, որոնցից 16-ը՝ օտարերկրացիներ։ Վիրավորվել է 69-ը։

Հարձակման պահին ակումբում 500-700 մարդ է եղել, ովքեր նշում էին Ամանորը: Նախնական տվյալներով՝ անհայտ զինյալը կրակ է բացել նրանց ուղղությամբ և փախուստի դիմել։ Փրկվելու համար ոմանք ցատկել են Բոսֆորի նեղուցը:

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ զինյալը Սանտա Կլաուսի շորերով է եղել: The Guardian-ը հայտնում է, որ իրավապահներին հաջողվել է նրան ոչնչացնել։

Տեղի ունեցած միջադեպը դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով դա անվանել է «սահմռկեցուցիչ ահաբեչական հարձակում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը