Աշխարհ

22.12.2016 12:45


Ճապոնիայում ԱՄՆ դեսպանին ծաղրել են «սիրո պարի» համար (տեսանյութ)

Ճապոնիայում ԱՄՆ դեսպանին ծաղրել են «սիրո պարի» համար (տեսանյութ)

Տոկիոյում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քեննեդին շնորհավորել է ճապոնացիներին Սուրբ ծննդյան կապակցությամբ՝ Սանտա Քլաուսի հագուստով «սիրո պար» կատարելով։

«newscdn.newsrep.net»–ի փոխանցմամբ՝ ուրախ երաժշտության տակ «Սանտան» պարում է դեսպանության մյուս աշխատակիցների հետ։ Այդկերպ դիվանագետները որոշել են միանալ տեղաբնակների շրջանում հայտնի «կոի պարերի» ֆլեշմոբին։ «YouTube»–ում տեղադրված հոլովակի դիտումների թիվն արդեն մոտենում է 3 մլն–ին։

Սակայն նման շնորհավորանքը չեն գնահատել ծագող արևի երկրի բնակիչները՝ նշելով, որ պարը «խայտառակող է», «չափազանց սարսափելի», «շատ մակերեսային» և անգամ «ահավոր վիրավորական»։ Օգտատերերի մի մասի կարծիքով պարն ավելի արդյունավետ կլիներ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի կամ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կատարմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը