Աշխարհ

22.12.2016 10:45


Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառը նորից բացվել է (տեսանյութ)

Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառը նորից բացվել է (տեսանյութ)

Գերմանիայում 12 մարդու կյանք խլած ահաբակչությունից հետո վերաբացվել է Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառը։

Նախօրեին տոնավաճառի ցանկապատումը հանվել է։ Սակայն ահաբեկչության հեղինակին բռնել այդպես էլ չի հաջողվել։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Այժմ կասկածյալը Թունիսի քաղաքացի Անիս Ամրին է, որի մասին տեղեկատվության համար 100 հազ եվրո է խոստացվել։ Հայտնի է, որ Ամրին Եվրոպա է ժամանել 7 տարի առաջ, սկզբում ապրել է Իտալիայում, որտեղ դատվել է զինված կողոպուտի համար, 4 տարի անցկացրել է բանտում, որից հետո տեղափոխվել է Գերմանիա։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երկրի իշխանությունները տեղյակ են եղել իսլամականների հետ ունեցած նրա կապերի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը