Աշխարհ

20.12.2016 17:35


ԻԼԻՊ-ը 1 մլն դոլար է խոստացել դանիացի ուսանողուհու գլխի դիմաց (լուսանկարներ)

ԻԼԻՊ-ը 1 մլն դոլար է խոստացել դանիացի ուսանողուհու գլխի դիմաց (լուսանկարներ)

«Իսլամական պետության» գրոհայինները 1 միլիոն դոլար պարգև են խոստացել քրդական արմատներով դանիացի Ջոաննա Պալանիին սպանողին: 23-ամյա ուսանողուհին թողել է բարձրակարգ համալսարանը, որպեսզի կռվի Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների դեմ: Այս մասին հայտնում է «Life.ru»-ն՝ «Independent»-ին հղումով։

Ներկայումս Ջոաննային 2 տարվա ազատազրկում է սպառնում հայրենի Կոպենհագենում: Նա խախտել է այն օրենքը, որի համաձայն՝ Դանիայի քաղաքացիներն իրավունք չունեն կամավոր այցեր կատարել ռազմական հակամարտությունների գոտիներ և մարտնչել որևիցե կողմից։

Սիրիայում ու Իրաքում աղջիկն ահաբեկիչների դեմ կռվել է քուրդ աշխարհազորայինների «Փեշմերգա» ջոկատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը