Աշխարհ

20.12.2016 16:30


Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի մտերիմ Հակոբ Ռիժիին

Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի մտերիմ Հակոբ Ռիժիին

Մոսկվայում իրավապահների կողմից ձերբակալվել է Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մտերիմ, հայտնի քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը (Հակոբ Ռիժ)։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Մելիքսեթյանը ներգրավված է եղել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առևանգման մեջ: Սակայն գործակալությունը, միևնույն ժամանակ, նշել է, որ Մելիքսեթյանի հանցավոր գործունեությունն ապացուցող փաստեր չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը