Աշխարհ

19.12.2016 11:00


Իրկուտսկում լոսյոնից թունավորվածների թիվը հասել է 25–ի

Իրկուտսկում լոսյոնից թունավորվածների թիվը հասել է 25–ի

Իրկուտսկի մարզում «Боярышник» լոսյոնից թունավորվածների թիվը հասել է 25–ի։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը՝ հղում անելով տարածաշրջանի Քննչական կոմիտեի վարչությանը։

«Տվյալ պահին հայտնի է 42 հոսպիտալացվածի մասին, որոնցից 25–ը մահացել է։ Մնացածը գտնվում է ծանր վիճակում»,– հստակեցրել են գերատեսչությունում։

Բոլոր տուժածները բնակվել են նույն՝ Նովո–Լենինո միկրո թաղամասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը