Աշխարհ

17.12.2016 14:35


Թուրքիայի պայթյունի հետևանքով 13 զինվորական է զոհվել

Թուրքիայի պայթյունի հետևանքով 13 զինվորական է զոհվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քայսերի քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 13 զինվորական է մահացել, ևս 48–ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում են Թուրքիայի Գլխավոր շտաբից. հայտնում է «rbc.ru»–ն։

«Օգտագործելով ականապատ մեքենան՝ իրականացվել է հարձակում ավտոբուսի վրա, որով փոխադրվում էին արձակուրդի մեջ գտնվող Քայսերիի Հատուկ ուժերի հրամանատարության բրիգադի զինվորները։ 13 զինվորական մահացել է, 48 հոգի ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները նշել են, որ տուժածների թվում եղել են նաև քաղաքացիական անձինք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Քայսերի քաղաքի ինստիտուտի մոտ զինվորականներ տեղափոխող ավտոբուս է պայթել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը