Աշխարհ

11.12.2016 11:54


Հայատառ փորագրություններով քարե մատյան է հայտնաբերվել պատմական Խարբերդի տարածքում (ֆոտոշարք)

Հայատառ փորագրություններով քարե մատյան է հայտնաբերվել պատմական Խարբերդի տարածքում (ֆոտոշարք)

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում հայկական Սուրբ Կարապետ (թուրք.` Քըզըլ քիլիսե) եկեղեցու մոտակայքում հայտնաբերվել է հայատառ արձանագրություններով հին քարե մատյան:

Թուրքական ensonhaber.com կայքի փոխանցմամբ` 80x53 չափսերի քարե մատյանն ունի 165 տարվա պատմություն:

Նշենք, որ Խարբերդի Սուրբ Կարապետ եկեղեցին 19-րդ դարի կառույց է:

Կայքը հայտնում է, որ մատյանը փոխանցվել է Էլյազըղի պատմության թանգարանի պահպանությանը:

Աղբյուրը՝ tert.am


Այս խորագրի վերջին նյութերը