Աշխարհ

07.12.2016 19:40


Մոնռեալի այլանդակ տոնածառի համար օգտահաշիվ են բացել «Թվիթթերում» (լուսանկար, տեսանյութ)

Մոնռեալի այլանդակ տոնածառի համար օգտահաշիվ են բացել «Թվիթթերում» (լուսանկար, տեսանյութ)

Կանադական իշխանությունների ցանկությունը՝ անցնել Նյու Յորքի ռեկորդը և Մանհեթթենի տոնական եղևնուց ավելի բարձր տոնածառ տեղադրել, տապալվել է։ Մոնռեալի կենտրոնում 26–մետրանոց բրգաձև սոճի է հայտնվել, որը դարձել է տեղաբնակների ծաղրի առարկան։

Նախ՝ եղևնին 2 մետրով ցածր է ստացվել ամերիկյանից, երկրորդ՝ բավական պարզունակ ձևավորում ունի. անգամ աստղ չկա գագաթին, իսկ ներքևում նկատելի են հենարանները։ Բացի այդ, եղևնին կողքի է թեքվել։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Քաղաքի բնակիչներն իրենց չեն կորցրել և ամանորյա «գեղեցկուհու» համար օգտահաշիվ են բացել «Թվիթթերում»՝ «Այլանդակ տոնածառ» անվանումով, և ծառի անունից հաղորդագրություններ են գրում:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը