Աշխարհ

07.12.2016 18:01


Մոսկվայի բնակչուհին գրեթե կուրացել է բլեֆարոպլաստիկայից հետո (տեսանյութ)

Մոսկվայի բնակչուհին գրեթե կուրացել է բլեֆարոպլաստիկայից հետո (տեսանյութ)

Մոսկվայի բնակչուհի Զոյա Բորիսովնան իր պլաստիկ վիրահատության համար վճարել է տեսողությամբ։ Կինն անգամ չի կասկածել, որ վիրահատության համար նախատեսված 100 հազար ռուբլուց բացի՝ գեղեցկությունը նաև նման զոհեր կպահանջի։ Այժմ նրան սպասվում է երկարատև վերականգնում։ Իսկ բժիշկներն իրենց կատարած աշխատանքից դժգոհ չեն։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Այժմ Զոյա Բորիսովնան առանց կողմնակի օգնության չի կարողանում դուրս գալ տնից։ Բլեֆարոպլաստիկայից (կոպերի ձգում) հետո կինը գրեթե զրկվել է տեսողությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը