Աշխարհ

23.11.2016 14:20


Հարավային Կորեան վիագրա է գնել նախագահի օգնականների համար

Հարավային Կորեան վիագրա է գնել նախագահի օգնականների համար

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի վարչակազմը վիագրայի 360 կոճակ է գնել։ Այդ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն՝ «The Guardian»–ին հղումով։

Ինչպես հստակեցրել են նախագահի օգնականները, կոճակները գնվել են Եթովպիա, Ուգանդա և Քենիա այցերի ժամանակ հիպոքսիայից (թթվածնի քաղց օրգանիզմում) պաշտպանվելու նպատակով։ Այդ երկրների մայրաքաղաքները գտնվում են ծովի մակերևույթից մեծ բարձրության վրա։

Պակ Կին Խեի խոսնակը նշել է՝ Հարավային Կորեայում բժիշկները վիագրա են նշանակում նաև ալպինիստներին՝ այսպես կոչված բարձրության հիվանդությունը հաղթահարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը